Դրամաշնորհի և ֆինանսական աջակցության մրցույթ սիրիահայ ուսանողների համար

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ)  «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում սիրով հայտարարում է սիրիահայ ուսանողների համար նախատեսված կրթաթոշակների և ֆինանսական աջակցության մրցույթ: Ծրագիրն իրականացվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) ֆինանսավորմամբ:

Դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԲՈՒՀ-երից որևէ մեկի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողներ:

Կրթաթոշակին դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը և անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ ներկայացնել «ՀԱԼԵՊ» ՀԿ: Դիմելու պայմանների, ընտրության չափանիշների, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների մասին տեղեկանալու, ինչպես նաև հայտը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղմամբ՝  Scholarship Application Form.

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 17-ը:

Դիմումի ամբողջական փաթեթը  ներկայացնել «Հալեպ» ՀԿ՝  Հյուսիսային պողոտա 11 (մուտքը՝ Աբովյան փողոցի կողմից), -1 հարկ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098/096 545361 հեռախոսահամարին կամ գրել էլեկտրոնային նամակ՝ araksmartirosyan@aleppo-ngo.org հասցեին:

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image