Գրիգոր Աստաբանյան․ Հալեպի ծաղկավաճառն ունի ձեր օգնության կարիքը
«Ծաղիկներ, ես սիրում եմ ծաղիկներ․․․»,- ոգևորությամբ ասաց Գրիգորը։ «Ես հաճախ էի բացակայում դպրոցից և գնում ծաղիկներ հավաքելու։ Հալեպում բոլորը գիտեին ինձ իմ մականվամբ՝ ես Գրիգորն էի, ծաղկավաճառը»։
2012թ․ պատերազմի պատճառով Գրիգորը ստիպված էր լքել իր սիրելի երկիրը (Սիրիան) և տեղափոխվել Հայաստան։
Հայաստանում նա չկարողացավ ծաղիկներ վաճառել, ուստի, փոխարենը սկսեց զբաղվել ներկարարությամբ և աշխատել որպես անվտանգության աշխատակից։ Դժբախտաբար, տեղացի գործատուները օգտվում էին իր բարությունից և միամտությունից ու կատարված աշխատանքի դիմաց չէին վճարում համապատասխան գումարը։
Նոր աշխատանք գտնելով՝ Գրիգորը սկսեց գումար կուտակել, որպեսզի իր մորը տեղափոխի Հայաստան։
Դիտել ամբողջական հոլովակը
Առևանգում
2013թ․ հոկտեմբերին, մորը տեսնելու ակնկալիքով, Թուրքիայի տարածքով Հալեպ տեղափոխվելիս՝ Գրիգորն ընկավ անողոք ծայրահեղականների ձեռքը, որոնցից վախենում էր հակամարտության ծագման ամենավաղ օրերից։ Հալեպի սահմանին, ավտոբուսը, որով տեղափոխվում էր Գրիգորը, կանգնեցվեց անցակետում ամենածայրահեղ իսլամական խմբավորումներից մեկի՝ Ալ-Նուսրայի զինյալների կողմից։ Վերջիններս ստուգեցին բոլոր ուղևորների անձնագրերը և իսլամական անուն ունեցողներին թույլատրեցին շարունակել ճանապարհը։ Գրիգորը իր հայկական ազգանվամբ ձերբակալվեց, կալանավորվեց և անողոքաբար խոշտանգվեց։ Գրիգորի միակ մեղքը քրիստոնյա լինելն էր։
Ծայրահեղականները Գրիգորին ենթարկել են ամենածանր չարչարանքների՝ էլեկտրահարություն, գոտիներով և ձեռքերով դաժան ծեծ։ Նրա ամբողջ մարմինն արյունահոսում էր։ «Ես փրկվեցի իմ հավատի ու աղոթքների շնորհիվ»,-ասում է Գրիգորը։
Խոշտանգումների ենթարկվելու պահին Գրիգորին կարգադրեցին քրիստոնեական աղոթք արտասանել, սակայն, Գրիգորը սկսեց աղոթել արաբերենով։ Այդ աղոթքները օգնեցին իրեն․ ահաբեկիչների առաջնորդը կարգադրեց դադարեցնել խոշտանգումները։ Եթե Գրիգորը չաղոթեր արաբերենով, անկասկած, կդառնար հերթական քրիստոնյա զոհը։ Ի վերջո, Գրիգորը փրկվեց և ոտքով հասավ Հալեպ։
Երբ իրավիճակը Հալեպում էլ ավելի սրվեց, Գրիգորը կրկին վերադարձավ Հայաստան՝ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) օգնությամբ։
Առողջական վիճակ
Հայաստան տեղափոխվելուց հետո Գրիգորի մոտ առաջացավ սրտի հիվանդություն այն ամենի պատճառով, ինչին ենթարկվել էր Սիրիայում։ Նրա մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն։ Ձեր օգնությամբ Գրիգորը կարող է ունենալ սրտի բաց
Գրիգորի առողջական վիճակի ախտորոշման տեղեկանքը՝ տրված «Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից։ Սրտի բաց վիրահատության համար անհրաժեշտ է 4,500,000 ՀՀ դրամ (մոտ․՝ 10,000 ԱՄՆ դոլար)
վիրահատություն։ Ձեր կարեկցանքը կօգնի Գրիգորին նորից ծաղկել, ինչպես իր սիրելի ծաղիկները։
Վիրահատություն
Վիրահատության արժեքը կազմում է 4,500,000 ՀՀ դրամ (մոտավորապես՝ 10,000 ԱՄՆ դոլար)։«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն և որոշ անհատ բարերարներ արդեն իսկ տրամադրել են որոշակի գումար, սակայն, վիրահատության, բժշկական ծախսերի և վերականգնման համար Գրիգորին խիստ անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսական օգնություն։ Սրտի ցավերի պատճառով Գրիգորը չի կարողանում աշխատել և ստիպված է միայն հոգ տանել առողջության մասին։ Առանց լրացուցիչ օգնության Գրիգորը չի կարող հավաքել բուժման համար անհրաժեշտ գումարը։
Ինչպե՞ս օգնել
Մենք խորապես գնահատում ենք ցանկացած օգնություն։ Գրիգորը, ով արդեն իսկ ենթարկվել է բավականին մեծ զրկանքների՝ լինելով փախստական, ունի մեր օգնության կարիքը՝ հիվանդությունը հաղթահարելու համար։ Ցանկացածնվիրատվություն՝անկախ չափից, չափազանց կարևոր է Գրիգորի և իր ընտանիքի համար։
Նվիրատվություն կարող եք կատարել այս կայքէջի միջոցով (սեղմելով «Donate» կոճակը), ներքևում նշված բանկային հաշվեհամարներով կամ կարող եք կապվել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ։
Յուրաքանչյուրը կարող է նպաստել Գրիգորի բուժմանը ոչ միայն դրամական օգնությամբ, այլև սոցցանցերում տվյալ հաղորդագրությունը հնարավորինս շատ տարածելով՝ (#helpkrikor):
Բանկային հաշվեհամարներ նվիրատվություն կատարելու համար՝