Տեղացի և փախստական 46 երիտասարդներ ստացան ուսանողական կրթաթոշակներ…
2020թ. մայիսի 26-ին «ՀԱԼԵՊ» հայրենակացական բարեսիրական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ)՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում կրթաթոշակներ տրամադրեց հայաստանյան բուհերում ուսանող 46 երիտասարդի:
2020թ. փետրվարին հայտարարված՝
«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կրթաթոշակի բաց մրցույթին
ընդհանուր հաշվով դիմել էին 102 ուսանողներ,
որոնցից 69-ը՝ ս.թ. գարնանային կիսամյակի ուսման վարձավճարի փոխահատուցման համար: Դիմորդների
ընտրությունը կայացավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի Գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանի, ծրագրի համակարգող
Արաքս Մարտիրոսյանի, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի, ծրագրի ղեկավար
Ռուբինա Դևրիկյանի և «Իմ քայլը» հիմնադրամի՝ Կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանի
մասնակցությամբ:
Պայմանավորված COVID-19–ի համաճարակով, Հանձնաժողը
քննարկումն իրականացրեց առցանց տարբերակով: Մանրամասնորեն ուսումնասիրվեցին յուրաքանչյուր
դիմորդի ներկայացրած փաստաթղթերը՝ հաշվի առնելով կրթաթոշակների տրամադրման՝ ծրագրով
հաստատված չափանիշները, այն է՝ ակադեմիական բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն
ու սոցիալական կարիքները: Հանձնաժողովի անդամների կողմից արված նկատառումների արդյունքում
ընտրվեցին 10 համալսարաններ ներկայացնող 46 ուսանողներ: Կրթաթոշակակիրները հանդիսանում են Հայաստանի, Սիրիայի,
Իրաքի, Իրանի և Լիբանանի քաղաքացիներ:
Շնորհավորու՜մ ենք կրթաթոշակ ստացած ուսանողներին
և մաղթում նորանոր հաջողություններ:
«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020թ. փետրվարի 1-ին, որի նպատակն է սիրիահայ,
իրաքահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղացի երիտասարդների կարողությունների զարգացումը,
ուսանողական կրթաթոշակների տրամադրումը և մասնագիտական պրակտիկայի միջոցով՝ աշխատանքային
փորձի ապահովումը: