Կրթաթոշակային հնարավորություններ լիբանանահայ ուսանողների համար
«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) հայտարարում է համալսարանական կրթաթոշակների բաց մրցույթ` աջակցելու վերջին 12 ամիսների ընթացքում Հայաստանում բնակություն հաստատած և հայաստանյան բուհեր ընդունված լիբանանահայ ուսանողների համար (2020-2021 թթ. ուս. տարվա աշնանային կիսամյակ):
Կրթաթոշակները տրամադրվում են «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ:
Դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԲՈՒՀ-երից որևէ մեկի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողներ:
Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի հետ ներկայացնել «ՀԱԼԵՊ» ՀԿ: Դիմելու պայմանների, ընտրության չափանիշների, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների մասին տեղեկանալու, ինչպես նաև հայտը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղումով (հայերեն և անգլերեն)՝