Աշխատանքի հայտարարություն. Ծրագրի համակարգող. ՀԱԼԵՊ ՀԿ
Թափուր աշխատատեղ
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
Վերջնաժամկետ` 4 դեկտեմբերի, 2020 թ
Երևան, Հայաստան
Լրիվ դրույք (40 ժամ / շաբաթական)
Գործատուի մասին
«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) 2013 թվականից ի վեր Հայաստանում գործող մարդասիրական, ոչ-կառավարական, ոչ-առևտրային կազմակերպություն է, որն աջակցում է Սիրիայից, Լիբանանից և Արցախից տեղահանված անձանց:
«ՀԱԼԵՊ» ՀԿ-ը մշակում և իրականացնում է Հայաստանում փախստականների պաշտպանությանը, աջակցմանը և հզորացմանն ուղղված երկարատև և կայուն ծրագրեր, որոնք նպաստում են տեղահանված անձանց վերաբնակեցմանն ու ինտեգրմանը, ինչպես նաև ապահովում փախստականների իրավունքների պաշտպանությունը սոցիալական, մշակութային և կրթական ոլորտներում:
Իր գործունեության ընթացքում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն աջակցություն է ցուցաբերել ավելի քան 16000 սիրիահայերի, լիբանանահայերի և արցախահայերի: Կազմակերպությունն իրականացնում է տարբեր ծրագրեր և նախաձեռնություններ` փախստական խոցելի ընտանիքներին տրամադրելով մարդասիրական, սոցիալական, ֆինանսական և հոգեբանական աջակցություն:
Աշխատանքի նկարագրություն
«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) փնտրում է ծրագրի համակարգողի՝ բարձր որակավորում ունեցող թեկնածու: Ծրագրի համակարգողը ղեկավարելու է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ծրագրերի ադմինիստրատիվ, կազմակերպչական և ծրագրային բաղադրիչները և անմիջապես զեկուցելու է Գործադիր տնօրենին:
Պարտականություններ
• Համակարգել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի առկա ծրագրերի իրականացումը և մշակել նոր ծրագրեր` ավագ աշխատակազմի հետ համագործակցությամբ:
• Պատրաստել, նախագծել, խմբագրել, ձևափոխել, թարգմանել և տարածել նյութեր, ինչպիսիք են նորություններ, ծրագրային հաշվետվություններ, ֆինանսական հաշվետվություններ, ճեպազրույցներ և այլն:
• Համագործակցել ծրագրային գործընկերների հետ` առկա և ապագա դոնորների համար առաջարկություններ, հաշվետվություններ և այլ նյութեր կազմելու համար:
• Հաշվապահի, փոխնախագահի և (կամ) գործադիր տնօրենի հետ համագործակցությամբ կազմել բյուջեներ և ֆինանսական հաշվետվություններ:
• Պատրաստել, մշակել, խմբագրել և վերանայել պայմանագրեր, ծառայողական ակտեր և այլ իրավական փաստաթղթեր:
• Գրանցել / փաստաթղթավորել ծրագրերի արդյունքները և դրանց ազդեցությունը թիրախահային շահառուների վրա:
• Ապահովել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և դոնոր կազմակերպությունների պահանջով իրականացվող ծրագրերի տեսանելիությունը (պահպանել ծրագրի գործունեության ֆոտոշարքը, կայքերի բովանդակությունը, սոցիալական ցանցերում հաղորդակցությունը, հոդվածների մշակումը, տեղադրումը և այլն):
• Հետազոտել և գտնել դրամաշնորհային հնարավորություններ` կազմակերպության կարողություններն ընդլայնելու և աջակցելու, ինչպես նաև առկա և նոր ծրագրեր մեկնարկելու համար:
• Գտնել աջակցության նոր աղբյուրներ ՝ համապատասխանեցնելով «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ծրագրերը՝ դոնորների ֆինանսավորման առաջնահերթություններըին:
• Մասնակցել և «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն ներկայացնել դոնորների, պետական պաշտոնյաների, ՔՀԿ-ների և շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումներին:
• Աջակցել փորձնակների և կամավորների հավաքագրմանն ու համակարգմանը ` ծրագրերի պատշաճ իրականացումն ապահովելու համար:
• Պատրաստ լինի ճանապարհորդել Հայաստանի մարզերում, ներառյալ հանգստյան օրերին, ժամանակի մինչև 30%-ը:
• Գրանցել և պահպանել տարբեր ծրագրերի ֆինանսական հաշվետվությունները:
• Անհրաժեշտության դեպքում կատարել այլ պարտականություններ:
Որակավորում
Կրթություն. Հասարակական գիտությունների, քաղաքագիտության, մարդու իրավունքների կամ հարակից ոլորտի բակալավրի աստիճան:
Փորձառություն. Նախընտրելի է առնվազն մեկ տարվա համապատասխան աշխատանքային փորձ: Փախստականների, միջազգային կամ շահույթ չհետապնդող կառույցում աշխատանքային փորձը ցանկալի է:
Պահանջվող որակավորումները և հմտությունները՝
• Գրասենյակային աշխատանքային փորձ և կազմակերպչական հմտություններ:
• Լավ միջանձնային հմտություններ ՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի, ինչպես նաև գործընկեր կառույցների հետ համատեղ աշխատելու համար:
• Որոշումներ կայացնելու գերազանց հմտություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն:
• Ինքնուրույն աշխատելու ունակություն:
• Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ և ճնշման տակ աշխատանքն ըստ առաջնահերթության դասավորելու կարողություն:
• Օտար լեզուների իմացություն (հայերեն՝ գերազանց, անգլերեն՝ գերազանց, ռուսերենի և արաբերենի իմացությունը ցանկալի է):
• Տարբեր լսարաններին հասանելի համառոտ և համոզիչ հայեցակարգային տեղեկատվություն յուրացնելու և փոխանցելու ունակություն:
• Համակարգչային հմտություններ (Microsoft Office, Excel):
• Մարդու իրավունքների և փախստականների իրավունքների իմացությունը խիստ ցանկալի է:
• Ստեղծագործ մտքեր, նախաձեռնություններ ներկայացնելու և հետևելու կարողությունը պարտադիր է:
• Դրամաշնորհային ծրագրեր գրելու փորձը և միջազգային իրավապաշտպան դոնոր համայնքի հետ ծանոթությունը խիստ ցանկալի է, բայց ոչ պարտադիր:
Ինչպե՞սդիմել աշխատանքին։ Խնդրում ենք career@aleppo-ngo.org էլ-փոստին ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումե) և մոտիվացիոն նամակը՝ նշելով ակնկալվող վարձատրության չափը: Էլ-փոստի վերնագրում խնդրում ենք նշել “Project Coordinator Applications 2020”:
Աշխատավարձը պետք է համապատասխանի թեկնածուի փորձին. հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը 2020 թ. դեկտեմբերի 4-ն է:
«ՀԱԼԵՊ» ՀԿ -ն հավասար հնարավորություններ ընձեռող գործատու է և աշխատանքի ընդունման իր կարգում չի կիրառում խտրական վերաբերմունք: