Վճարովի ինթերնշիփերի հայտարարություն

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիր

Վերջնաժամկետ՝ հունիսի 30, 2021թ.

Ծրագրի մասին

«ՀԱԼԷՊ» ՀԿ-ը ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում հայտարարում է մասնագիտական վճարովի ինթերնշիփային ծրագիր ՀՀ բուհերում սովորող՝ մերձավորարևելյան երկրներից ՀՀ-ում ապաստան գտած փախստականների, Արցախից տեղահանված երիտասարդների և տեղացի ուսանողների կամ շրջանավարտների համար: Ինթերնշիփն աշխատանքային փորձ ձեռքբերելու լավ հնարավորություն է նրանց համար, ովքեր չեն կարողանում աշխատանք գտնել աշխատանքային փորձի բացակայության պատճառով և ցանկանում են գործնական գիտելիքներ ստանալ ու բարելավել իրենց մասնագիտական հմտությունները:  

Փորձնակները 2-ամսյա վճարովի ինթերնշիփ (երկարաձգման հնարավորությամբ) կանցնեն հայկական առաջատար ընկերություններում և կազմակերպություններում, ինչը թույլ կտա հեշտությամբ աշխատանք գտնել ապագայում:

Ծրագրին կարող են դիմել.

  • ՀՀ բուհերում սովորող 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանողները,
  • հայաստանյան (նաև Արցախի) բուհերից բակալավրի կամ մագիստրատուրայի կրթական աստիճան ունեցող 20-ից 25 տարեկան երիտասարդները (վերջին որակավորումը պետք է ձեռքբերված լինի վերջին 18 ամիսների ընթացքում),
  • երիտասարդներն, ովքեր չունեն աշխատանքային փորձ իրենց մասնագիտական ոլորտում կամ ունեն սահմանափակ աշխատանքային փորձ (մինչև 6 ամիս):

Ընտրության չափանիշներ՝

  • գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման հմտություններ,
  • ՄՈԳ՝ առնվազն 3.2՝ 4.0-ից, 16՝ 20-ից, 8՝ 10-ից կամ 80՝ 100-ից,
  • շաբաթական 15-20 ժամ հասանելիություն,
  • նախաձեռնողականություն և նոր գաղափարներ առաջարկելու կարողություն,
  • դիմած և ցանկալի հաստիքների համապատասխանություն ստացած կրթությանը:

Փոխհատուցում

Ընտրվելու դեպքում մասնակիցները երկամսյա պրակտիկա կանցնեն իրենց նախընտրած կառույցում և կստանան ամսական 50,000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում:

Դիմելու ընթացակարգ

Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով https://forms.gle/wjvdCQGho5monvyd7  և լրացնել հայտադիմումի ձևաթղթի բոլոր դաշտերը՝ կցելով պահանջվող բոլոր փաստաթղթերը՝ անձնագրի պատճենը, տեղեկանք համալսարանից, գնահատականների մասին տեղեկանք կամ դիպլոմի միջուկ, մոտիվացիոն նամակ հայերեն կամ անգլերեն լեզուներով, CV/ Պորտֆոլիո՝ (PDF) ձևաչափով:

Թերի փաստաթղթերի դեպքում հայտերը չեն դիտարկվի: Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով: Դիմելու վերջնաժամկետը 2021թ. հունիսի 30-ն է:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ նամակ ուղարկելով tsovinarh@aleppo-ngo.org էլ. հասցեին, կամ զանգահարելով 098-54-53-61 հեռախոսահամարին: