«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում մեկնարկեց «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագիրը

Ս/թ. փետրվարի 19-ին Վորլդ Վիժն Հայաստանի և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցությամբ մեկնարկեց «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագիրը։

Վերջինս իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի նախաձեռնությամբ և ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի ֆինանսավորմամբ:

«ՀԱԼԷՊ»  ՀԲՀԿ-ի կենտրոնում մեկնարկած ծրագիրն իր շուրջն էր համախմբել սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներին, ովքեր ցանկություն էին հայտնել մաս կազմել երիտասարդական ծրագրին։

Ծրագիրը մեկնարկեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի փոխնախագահ Հայասա Թահմազյանի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչ, «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրի համակարգող Նարե Հարությունյանի ողջույնի խոսքերով։ Ներկայացվեցին երկու կառույցների համագործակցության շրջանակում իրականացվող ծրագիրը։

Իսկ «ՀԱԼԷՊ»  ՀԲՀԿ-ում իրականացվող «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրի շրջանակում ձևավորվող երիտասարդական ակումբի համակարգողներ Կարեն Բալխյանը և Հովսեփ Գրիգորյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրեցին երիտասարդական ակումբի ստեղծման, աշխատանքների կանոնակարգման, թեմատիկ քննարկումների հաջորդականության, հյուրերի ընդունման և ծրագրային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ տեղեկություն։

Երիտասարդական ակումբի համակարգողների ուղղորդությամբ երիտասարդները ծանոթացան միմյանց հետ,  քննարկեցին սեփական տեսլականները ծրագրի վերաբերյալ և շտապեցին ուրվագծել ապագա համագործակցության հիմնական ծրագրերն ու հեռանկարները՝ միահամուռ ուժերով լծվելով խոստումնալից երիտասարդական ակումբի ստեղծմանը։

Երիտասարդների ցուցաբերած ակտիվությունն ու ոգևորությունը մեզ լիահույս է դարձնում, որ ծրագիրը ծառայելով իր նպատակին՝ խթանելու է սիրիահայ և տեղաբնակ երիտասարդների ինքնաիրացմանը և ակտիվությանը քաղաքացիական կյանքում, ինչպես նաև տրամադրելու է նորանոր գիտելիքներ, որոնք նպաստելու են նորարարական գաղափարների կյանքի կոչմանը։

IMG_0671 IMG_0693 IMG_0700 IMG_0727 IMG_0729 IMG_0740 IMG_0741 IMG_0753 IMG_0762 IMG_0764 IMG_0770 IMG_0771 IMG_0809 IMG_0815 IMG_0823 IMG_0847