Նոր երիտասարդարդական նախաձեռնություն ի նպաստ սիրիահայ ու տեղաբնական երիտասարդների միջև կառուցողական երկխոսության հաստատման

Սեպտեմբերի 15-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կայացավ «Գաղափարների փոխանակման հարթակ սիրիահայ և տեղաբնակ երիտասարդների համար» երիտասարդական նախաձեռնությունը։

Վերջինս երկուստեք հնարավորություն էր սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներին անդրադառնալու իրենց հուզող հարցերին և քննարկելու դրանք իրենց հասակակիցների հետ։

Երիտասարդական նախաձեռնությունը կազմակերպվել է Վորլդ Վիժն Հայաստանի և ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի ֆինանսավորմամբ իրականցվող «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրի շրջանակում Վորլդ Վիժն Հայաստանի և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցությամբ ստեղծված «ՍՔԱՅ» երիտասարդական ակումբի կողմից։

Ողջույնի խոսքով հանդես եկան «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի փոխնախագահ Հայասա Թահմազյանը և Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչ,«Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրի համակարգող Նարե Հարությունյանը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչ, «Գաղափարների փոխանակման հարթակ սիրիահայ և տեղաբնակ երիտասարդների համար» երիտասարդական նախաձեռնության մոդերատոր Վիկտորյա Մելքոնյանի ուղղորդությամբ սիրիահայ երիտասարդներ Կարեն Բալխյանը, Հովսեփ Գրիգորյանը, Նարեկը Տէիրմենճյանը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Վարսիկ Նիկոյանը խոսեցին սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներին հուզող խնդիրների մասին:

Գաղափարների փոխանակման հարթակը կայացավ՝ թույլ տալով սրահում գտնվող սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներին ակտիվ մասնակցել քննարկումներին և կիսել սեփական տեսակետներն ու մտահոգությունները Հայաստանում սիրիահայ երիտասարդների ներգրավման և կայացման մասին։