«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում նշվեց Վարդավառի տոնը

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում 2016թ-ի հուլիսի 6-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին՝ նույն ինքը՝ Վարդավառին։ Նախաձեռնությունը պատկանում էր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տիկնանց խորհրդին։ Յուրատիպ միջոցառումն իր շուրջը համախմբելով Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին՝ վեր հանեց տոնի ավանդույթները և պարգևեց ուրախությամբ լեցուն պահեր ներկաներին։

Հիշեցնենք՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ գլխավոր՝ Տաղավար տոներից երրորդն է և տոնվում է Զատիկից 14 շաբաթ հետո:

Քրիստոնեական ըմբռնմամբ՝ Պայծառակերպությունը Քրիստոսի Աստվածության բացահայտման տոնախմբությունն է: Հիսուս Թաբոր լեռան վրա Իր աշակերտներին ցույց տվեց Իր Աստվածության փառքը` պայծառակերպվելով` լույսերի մեջ երևալով նրանց:

Սբ. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուսը մինչև այլակերպությունը Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

13621621_1231026223598380_1133688830_o13582202_10201672016119740_257477931_o 13621710_1231025886931747_1526587662_o13589262_1231025946931741_482297567_o13575629_10210559265642207_296019527_o