«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Շարունակվում է մարդասիրական օգնության տրամադրումը սիրիահայ ընտանիքներին

2016թ-ի հուլիսի 20-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության շահառու սիրիահայ ընտանիքներին հատկացվեց մարդասիրական օգնություն։

Համագործակցելով տեղական և միջազգային բարեգործական կառույցների հետ՝ «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ համայնքին շարունակում է տրամադրել տարատեսակ մարդասիրական օգնության փաթեթներ՝ նպասելով առկա կենցաղային խնդիրների լուծմանը։

Բարձր գնահատելով բարեսիրական գործունեություն իրականացնող կառույցների կողմից հատկացված ուշադրությունը սիրիահայ համայնքի կարիքներին՝ «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը հայտնում է իր խորին երախտագիտությունը համագործակցության համար։