«Հալեպ» ՀԿ. Երիտասարդ սիրիահայ ճարտարապետներն ու դիզայներները ստացան համակարգչային գիտելիքներ

2018 թվականի հուլիսի 2-ին և 3-ին Սքիլշոփ կազմակերպության գրասենյակում տեղի ունեցան «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի համակարգչային դասընթացների ավարտական հանդիպումները:

Սույն թվականի ապրիլ ամսից ի վեր «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող  «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում 20 սիրիահայ երիտասարդներ մասնակցում էին

© 2018 Harout Hindoian / Skillshop

3DsMax ևPhotoshop համակարգչային ծրագրերի դասընթացներին՝ Skillshop կազմակերպությունում: Դասընթացների նպատակն էր հայաստանաբնակ սիրիահայ երիտասարդ ճարտարապետներին և ինտերիերի դիզայներներին տրամադրել համապատասխան համակարգչային գիտելիքներ:

«Լիահույս եմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կօգնեն ձեր պրոֆեսիոնալ կարիերայում` որպես ապագա ճարտարապետներ և դիզայներներ», – նշեց «Հալեպ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանը՝ իր խոսքն ուղղելով ծրագրի մասնակիցներին: «Ապագայում ես ակնկալում եմ, որ կկարողանաք նախագծել բարձր որակի կառույցներ՝ մեր «Նոր Հայաստանը» կերտելով», ավելացրեց նա:

© 2018 Shaghig Jouharian / Skillshop

Պարոն Պալխեանը և «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի համակարգող Լաուրա Սամվելյանը տպավորված էին սիրիահայ երիտասարդ ճարտարապետների և դիզայներների ավարտական աշխատանքներով: «Մենք բարձր ենք գնահատում սիրիահայ ապագա մասնագետներին օգնելու այս հնարավորությունը: Միշտ հպարտ ենք աջակցելու ոգևորված երիտասարդներին», – նշեց Skillshop կազմակերպության գործադիր տնօրեն Արեգ Քեշիշեանը:

 

 «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն իրականացվում է «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է  սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը, տրամադրելով հոգեբանական աջակցություն, ինչպես նաև տրամադրելով ֆինանսական աջակցություն սիրիահայ ուսանողներին և պրակտիկանտներին, կազմակերպով ուխտագնացություններ և ամառային ճամբարներ, այդ ամենով նպաստելով երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում: Իրականացված կարողությունների զարգացմանը նպաստող դասընթացներից են ճարտարապետական ծրագրերի ուսուցում, խոսակցական անգլերենի դասընթացներ, առաջին օգնություն և Microsoft Office-ի դասընթաց: