Սիրիահայ երիտասարդները ստացան Microsoft Office դասընթացի ավարտական վկայականներ

2018 թվականի հուլիսի 25-ին, թվով ութ սիրահայ երիտասարդներ ստացան ավարտական վկայականներ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնից, որը կարճաժամկետ վերապատրաստման և սերտիֆիկացման դասընթացներ տրամադրող կրթական կենտրոն է:

Մայիս ամսից ի վեր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում սիրիահայ երիտասարդները այցելել են Microsoft Office համակարգչային ծրագրի դասընթացներին, որոնք օգնել են նրանց ընդլայնել իրենց համակարգչային գիտելիքները: Մասնակիցները սովորել են ստեղծել, տեղադրել և մատուցել ցանկացած տեղեկատվություն և փաստաթուղթ, աշխատել աղյուսակների հետ, ինչպես նաև արագ, մատչելի և տպավորիչ ձևով ներկայացնել փաստաթղթեր և սլայդեր:

Ավարտական հանդիպմանը ներկա գտնվեցին «Հալեպ» ՀԿ-ի տիկնանց խորհրդի անդամ Թանիա Տեր Բաբողլյանը և «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի համակարգող Լաուրա Սամվելյանը:

Հանդիպման սկզբին դասընթացի մասնակիցները ներկայացրեցին Power Point ծրագրով պատրաստված իրենց աշխատանքները՝ օգտագործելով դասընթացի շնորհիվ ստացած հմտություններն ու գիտելիքները:

Այնուհետև տիկին Տեր Բաբողլյանը իր խոսքը հղեց ներկաներին և շնորհավորեց ծրագրի մասնակից սիրիահայ երիտասարդներին՝ ավարտական վկայականները ստանալու կապակցությամբ: «Մենք շատ հպարտ ենք, որ Կլոր Սեղան հիմնադիրամի և «Հալեպ» ԿՀ-ի համագործակցության շնորհիվ այս կրթական ծրագրի շրջանակներում երիտասարդները հնարավորություն են ունեցել այսպիսի արդյունքների հասնել,» – ասաց տիկին Տեր Բաբողլյանը, շարունակելով, «Լիահույս ենք, որ վերջին ամիսների ընթացքում ստացած գիտելիքները կօգնեն ձեզ աշխատանք գտնել համապատասխան ոլորտում»:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն իրականացվում է «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է  սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը, տրամադրելով հոգեբանական աջակցություն, ինչպես նաև տրամադրելով ֆինանսական աջակցություն սիրիահայ ուսանողներին և պրակտիկանտներին, կազմակերպով ուխտագնացություններ և ամառային ճամբարներ, այդ ամենով նպաստելով երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում: Իրականացված կարողությունների զարգացմանը նպաստող դասընթացներից են ճարտարապետական ծրագրերի ուսուցում, խոսակցական անգլերենի, առաջին օգնություն և Microsoft Office-ի դասընթացներ: