Անժել Չեմբերջյանի այցը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ

2016թ-ի հուլիսի 21-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նոր կենտրոնն իր այցելությամբ պատվեց բարերարուհի Անժել Չեմբերջյանը։

«ՀԱԼԷՊ» կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը՝ ողջունելով տիկին Չեմբերջյանի այցը և կարևորելով նրա կողմից հատկացված ուշադրությունը կազմակերպությանը՝ մանրամասն ներկայացրեց «ՀԱԼԷՊ» կազմակերպության գործունեությունը, ընթացիկ ծրագրերը և ձեռք բերված հաջողությունները:

Տիկին Չեմբերջյանը «ՀԱԼԷՊ» կազմակերպության գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ շրջայց կատարելով կենտրոնում՝ ծանոթացավ սիրիահայ կանանց համար իրականացվող կարպետագործության դասընթացներին, կենտրոնում սիրիահայ մանուկների և պատանիների համար կազմակերպվող մանկապատանեկան հավաքներին, ինչպես նաև հանդիպեց «ՀԱԼԷՊ» կազմակերպության ներքո գործող «Արևիկ-Հայաստան» հաշմանդամության խնդիրներ ունեցող սիրիահայ անձանց կենտրոնի ուսուցիչներին և  սաներին:

Բարձր գնահատելով «ՀԱԼԷՊ» կազմակերպության ջանքերը՝ ուղղված սիրիահայ համայնքի հաստատմանը և կայացմանը Հայաստանում՝ տիկին Չեմբերջյանն իր երախտիքի խոսքը հայտեց կենտրոնում հյուրընկալելու համար և մաղթեց նորանոր հաջողություններ:

Հանդիպման ավարտին «Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաներն ասմունքեցին և երգեցին` յուրովի հայտնելով իրենց շնորհակալությունը պատվավոր հյուրին։

13833460_10201732056700717_815431_o 13844239_10201732057980749_1925689867_o 13833002_10201732058820770_1939487453_o 13839901_10201732059500787_842891762_o 13833418_10201732059940798_470654797_o 13835748_10201732062060851_490428024_o 13839963_10201732062260856_1520750438_o 13840497_10201732062580864_644815620_o 13833041_10201732063260881_1344735995_o13835977_10201732060940823_1066311040_o