Համբարձման տոնը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում
2016թ-ի մայիսի 5-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության օժանդակ կանանց հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Համբարձման տոնին:
Միջոցառումը զուգորդվելով տոնին վերաբերող ասույթներով, երգերով և խաղերով հիշարժան օր պարգևեց ներկաներին:
Հանձնախմբի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Զեփյուռ Բալաբանյանը:
Միջոցառման շրջանակում կազմակերպվեց նաև տոնի ժողովրդական տոնակատարությանը հատուկ վիճակահանությունը, որն իր հետ բարեմաղթանքներ և խրատներ բերեց ներկաներին:
Հիշեցնենք՝ Համբարձման տոնը Հայ Առաքելական եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Զատիկից 40-րդ օր հետո: «Համբարձում» նշանակում է բարձրացում: Համբարձումը հարուցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է, որը եզրափակումն է Քրիստոսի երկրային առաքելության: