«Ինչպես ճիշտ հաղորդակցվել և կազմել ինքնակենսագրական» սիրիահայ երիտասարդների համար սեմինար

2018 թվականի հունիսի 18-ին, ժամը 18:30-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել սեմինար՝ «Ինչպես ճիշտ հաղորդակցվել և կազմել ինքնակենսագրական»:

Հանդիպման սկզբում Ավո Ապոշեանը ներկայացնեց սեմինարի հյուր դոկտոր Ասպետ Գոչիկյանին, ով Բոստոնի Բենթլի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս է:

Սեմինարը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասը հանրային խոսքի մասին էր, որի ընթացքում մասնակիցները սովորեցին են, թե ինչպես հանրությանը ճիշտ ներկայացնել տեղեկատվությունը, ելույթ ունենալ հանրության առջև և օգտագործել PowerPoint ծրագիրը՝ ավելի արդյունավետ հաղորդակցման համար:

Հանդիպման երկրորդ մասում մասնակիցները սովորեցին, թե ինչպես կազմել ճիշտ ինքնակենսագրական:

Սիրիահայ երիտասարդն մասնակիցներից մեկը կիսվեց սեմինարի մասին իր տպավորություններով. «Ես գործավար եմ տեղական կազմակերպություններից մեկում: Հաճախ եմ PowerPoint ծրագրով պրեզենտացիաներ պատրաստում: Այս սեմինարի շնորհիվ նոր գիտելիքներ ստացա, որոնք անշուշտ կիրառելու եմ աշխատավայրում», – ասաց նա:

Հիշեցնենք՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը: