«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվող «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի են ունենում կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիվ հանդիպումներ:

Ծրագրի շրջանակում սիրիահայ երիտասարդները հունիս ամսին հանդիպումներ ունեցան Սաղաթել Պասիլի հետ: Վերջինս ներկայացնելով «Առաջանորդություն» թեման՝ երիտասարդներին փոխանցեց քաղաքացիական հասարակությունում երիտասարդության մասնակցության և ինքնաիրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ կարևոր գիտելիքներ:

Կարևորելով երիտասարդության ներուժի վերհանումն ու զարգացումը՝ Սաղաթել Պասիլը ոչ ֆորմալ կրթության տարրերով համալրված դասընթացներում երիտասարդների ուշադրությանը ներկայացրեց և կարևորեց երիտասարդության դերը ակտիվ քաղաքացիության ձևավորման գործում:

Սիրիահայ երիտասարդներն ակտիվ մասնակցելով հանդիպումներին՝ հնարավորություն ունեցան ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասախանները, ինչպես նաև արտահայտելու իրենց տեսակետներն արծածվող հարցերի շուրջ:

Հիշեցնենք՝ 2015թ-ից «ՀԱԼԷՊ» կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության ֆինանսավորմամբ կազմակերպվում է «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է հզորացնել Հայաստանում հաստատված սիրիահայ երիտասարդների գիտելիքները և կարողությունները՝ ձեռնարկելու նախաձեռնություններ՝ դիմագրավելու առկա խնդիրներին և կառուցելու ժողովրդավարական ավելի լավ ապագա:

13441515_10201585099866888_2089168381_o