«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում մեկնարկեցին մանկապատանեկան հավաքները սիրիահայ մանուկների համար

2016թ-ի հունիսի 20-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում տրվեց սիրիահայ մանուկների և պատանիների համար կազմակերպվող կրթական և մշակութային ուղղվածություն ունեցող անվճար մանկապատանեկան հավաքների մեկնարկը։

Ավելի քան 50 սիրիահայ մանուկներին և նրանց ծնողներին հյուրընկալելով կազմակերպության կենտրոնում՝ «ՀԱԼԷՊ» կազմակերպության գործադիր մարմինը և մանկապատանեկան հավաքների ուսուցիչները ներկայացրեցին մանուկների և պատանիների համար պատրաստված ծրագիրը, որը ներառում է հայրենաճանաչողության, նկարչության, թատրոնի, դեկորատիվ-կիրառական արվեստի, պարի, երգի, հոգևոր և ֆիզիկական զարգացման, ինչպես նաև բնապահպանության վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը նպաստող հետաքրքրաշարժ հանդիպումներ:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը նախաձեռնելով և կազմակերպելով Հայաստան տեղափոխված սիրիահայ մանուկների և պատանիների ազատ ժամանցը՝ նպատակ ունի ստեղծել նպաստավոր պայմաններ նրանց հետաքրքրությունների զարգացման համար և խթանել մանուկների ու պատանիների առողջ ապրելակերպը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը:

13509566_10201614624044974_1220886290_o 13523661_10209727114437236_845218951_o 13523679_10209727128957599_1908608069_o 13517726_1195958483771848_787907093_o 13493379_1195958150438548_1028202490_o 13493549_1195958280438535_565170791_o