«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Կարպետագործությունը՝ որպես խթան Հայաստանում հաստատվելու համար

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Հայկական ավանդական կարպետագործության դասընթացներ կանանց համար» ծրագիրն իր շուրջն է համախմբել սիրիական քաղաքացիական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայ կանանց:
Ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնողների քանակն անցնում էր վաթսունը, սակայն միայն 28 սիրիահայ կանայք հնարավորություն ստացան մասնակցելու նախաձեռնությանը:

Ծրագրի ընդհանուր տևողությունը չորս ամիս է, որից արդեն մեկը հաղթահարվել է: Այս ընթացքում մասնակից սիրիահայ կանայք հասցրել են ծանոթանալ ավանդական կարպետագործության հիմունքներին, սկսել են աշխատել իրենց սեփական դազգահի և առաջին կարպետի վրա: Այս ուրույն արհեստը կանանց հետաքրքրել է ոչ միայն իր հայկական արմատներով, այլև յուրահատուկ պատմությամբ ու խորհրդանշական փիլիսոփայությամբ: Գաղտնիք չէ, որ նմանօրինակ աշխատանքի ընթացքում մարդու միտքն ամբողջությամբ կտրվում է առօրեական հոգսերից ու կենցաղային խնդիներից: Այն հնարավորություն է տալիս ձուլվել մի գործին, որը հետագայում կարող է վերածվել արվեստի նմուշի: Հաշվի առնելով սիրիական պատերազմը, այնտեղից Հայաստան ներգաղթած հայերի հոգեբանական բարդ դրությունն ու մերօրյա սոցիալական խնդիրները՝ այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում մոռացության մատնել ինչպես նախկինում տեսած պատերազմական դաժան իրողությունները, այլև առատ հող է նախապատրաստում ապագան կառուցելու, ֆինանսական կայուն հիմք ստեղծելու համար:

Մասնակիցներից մեկը նշում է, որ արդեն իսկ գաղափար ունի հիմնել սեփական փոքրիկ ձեռնարկություն, որը կզբաղվի կարպետագործությամբ ու հայկական ավանդույթներով, գույներով, երագներով ու շնչով գործված կարպետները կարտահանի արտերկիր: Ոգևորվածությունը, իհարկե, տարածվում է ողջ խմբում: Դասընթացների ժամանակ մթնոլորտն այնքան ջերմ է, որ կանայք տարաբնույթ զրույցների ընթացքում արդեն խորհուրդներ են տալիս միմյանց, կատակում՝ կարծես ոչինչ չի էլ պատահել: Մեկ այլ մասնակցի համար բացահայտում էր, որ կարպետի յուրաքանչյուր նախշ, յուրաքանչյուր գույն ու տեսակ իր խորհուրդն ունի, պատմում է կոնկրետ պատմություն, ներկայացնում կարպետագործի էությունն ու զգացմունքները, և, ինչը չափազանց կարևոր է, ներկայացնում է կոնկրետ տարածաշրջանի, երկրի ողջ մշակույթը:

Ծրագրի վերջում, երկու փուլերի ավարտին գործված բոլոր կարպետները ներկայացվելու են ցուցահանդես – վաճառքին: Սա կստեղծի մի նոր հարթակ այն հայերի համար, որոնք իրենց ունակությունները պատրաստ են օգտագործել հանուն ոչ միայն սեփական շահի, այլև հարազատ մշակույթի, պատմության ու իրենց երեխաների ապագայի համար:

??????????????

??????????????

??????????????

??????????????

??????????????

??????????????

??????????????

??????????????

??????????????

??????????????

??????????????

??????????????

??????????????

??????????????

??????????????