«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում մեկնարկեց «Հայկական ավանդական կարպետագործության դասընթացներ կանանց համար» ծրագրի երկրորդ փուլը

Ս/թ. հուլիս ամսին մեկնարկեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Հայկական ավանդական կարպետագործության դասընթացներ կանանց համար» ծրագրի երկրորդ փուլը:

14 կանայք մասնակցելով կարպետագործության դասընթացներին՝ ձեռք են բերելու կարպետ գործելու հմտություններ և կարողություններ, ծանոթանալու են հայկական կարպետագործության առանձնահատկություններին, ինչպես նաև զարգացնելու են ինքնուրույն ստեղծագործելու կարողությունները:

Դասընթացների ավարտին երկու փուլից բաղկացած ծրագրի մասնակիցները՝ 28 կանայք հնարավորություն են ունենալու դասընթացի ավարտին կազմակերպվելիք ցուցահանդես-վաճառքին հանրությանը ներկայացնելու իրենց կողմից պատրաստված կարպետները:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իրականացնում է «Հայկական ավանդական կարպետագործության դասընթացներ կանանց համար» ծրագիրը  Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «ԵՄ Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակում:

«Հայկական ավանդական կարպետագործության դասընթացներ կանանց համար» ծրագրի նպատակն է խթանել սիրիահայ և տեղաբնակ կանանց ձեռներեցության հմտությունների զարգացումը, նրանց տնտեսական մասնակցությունը և սոցիալական պայմանների բարելավումը Հայաստանում: