Աջակցություն Արեւիկ կենտրոնին

Donate Now

Հաշմանդամության (մտավոր և ֆիզիկական) խնդիրներ ունեցող անձանց «Արևիկ» կենտրոնը, որը հիմնադրվել էր 13 տարի առաջ Հալեպ քաղաքում, ստիպված էր դադարեցնել իր գործունեությունը Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով: «Արևիկ» կենտրոնի հաշմանդամության խնդիրներով սաներին, որոնք փախուստի էին դիմել պատերազմի կործանումից, կրկին անգամ ընձեռվեց հնարավորություն վայելելու կենտրոնի գործունեությունը, այս անգամ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ապահով պատերի ներսում 2014 թվականի հոկտեմբեր ամսից։ Ներկայումս, կենտրոն են հաճախում հաշմանդամության խնդիրներ ունեցող 10 անհատ։

Կենտրոնը իր սաներին տրամադրում է մաթեմատիկայի, նկարչության, երաժշտական, ֆիզիկական դաստիարակության, հոգեբանական աջակցման դասընթացներ, ինչպես նաև թատրոն-թերապիա և խոսքի զարգացման անվճար դասեր կենտրոնի նվիրյալ ուսուցիչների և աշխատակազմի միջոցով։

Կենտրոնը հոգում է նրանց տուն-կենտրոն-տուն փոխադրման ծախսերը և տրամադրում մեկանգամյա սնունդ (նախաճաշ կամ ճաշ)։

Մշակութային միջոցառումների կազմակերպումը շատ կարևոր է կենտրոնի համար, քանի որ դրանք նպաստում են կենտրոնի սաների արդյունավետ ինտեգրմանը քաղաքացիական հասարակություն։

Այնուամենայնիվ, կենտրոնի կենսունակությունը և արդյունավետ գործունեությունը ապահովելու համար, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն շարունակաբար երկարատև լուծումներ և աջակցություն է փնտրում, քանի որ կենտրոնը իր ողջ գործունեությունը ծավալում է ժամանակավոր հովանավորությունների և դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարների հաշվին։