«Օգնենք Քեսաբ»-ին նախաձեռնություն

Donate Now

Ապրիլի 2-ին կայացած ասուլիսով  «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն Լաթաքիայում ապաստանած  քեսաբահայերին օգնելու համար դրամահավաք սկսեց Երեւանում:

Ստանալով Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը՝ ապրիլի 5-ից քաղաքի տարբեր մասերում կազմակերպության ներկայացուցիչները հատուկ արկղեր տեղադրեցին հանգանակության համար: Ապրիլի 5-10-ը ընկած 6 օրերի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչներն ու մի խումբ կամավորներ դրամահավաք իրականացրին: Ակցիային միացան տեղաբնակ և Սիրայում գործող բազմաթիվ նախաձեռնություններ ու անհատներ: Ակցիայի միջոցով  1 437 090 ՀՀ դրամ, 10 003,20 ռուբլի, 118,95 ԱՄՆ դոլլար և 3 եվրո գումար հավաքվեց` քեսաբահայության աջակցության համար:

Դրամահավաքի արդյունքում հավաքված դրամական միջոցների  70%-ը ուղարկվելու է Լաթաքիայում ապաստան գտած քեսաբահայերին, իսկ մնացածը տրամադրվելու է այն քեսաբահայերին, որոնք տեղափոխվել են կամ տեղափոխվելու են Հայաստան և այդ օգնության կարիքն ունեն:

Կազմակերպությունը երաշխավորում է կատարվող բոլոր գործողությունների թափանցիկությունը:

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանին` ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, որ թույլ տվեց դրամահավաք իրականացնել Երևան քաղաքում, ինչպես նաև հազարավոր նվիրատուներին, ովքեր աշխարհի տարբեր ծայրերից աջակցեցին այս նախաձեռնությանը: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Սլավոնական համալսարանի տնօրինությանը, քանի որ Համալսարանի բակում ակցիայի առաջին իսկ օրվանից դրվեցին արկղեր. դրամահավաքին մասնակցեցին  ինչպես ուսանողությունը, այնպես էլ ԲՈՒՀ-իՀ-իՀ ողջ անձնակազմը: