«Փրկէ կեանք մը» նախաձեռնություն

Donate Now

Ուշադրությո´ւն

Կոչ Հայաստանում և Սփյուռքում գտնվող հայ բարերարներին։

Հալեպում ստեղծված օրհասական դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագրեր Հալեպում բնակվող կարիքավոր և անելանելի խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս ։

Ելնելով վերոհիշյալից, «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը կոչ է անում բոլոր բարերարներին՝ ականջալուր լինել և հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին տեղափոխվելու Լիբանանից
Հայաստան՝ որպես ապահով երկիր։

Անհրաժեշտ գումարը Լիբանանից Հայաստան տեղափոխվելու համար կազմում է 500 ԱՄՆ դոլար, որը ներառում է՝ Հալեպից Լիբանան ավտոբուսով փոխադրում, ելքի արտոնագրի վճար Սիրիայից Լիբանան մուտք գործելու համար, Լիբանանի սահմանից Բեյրութի օդանավակայան հասնելու փոխադրամիջոցի գումար, Լիբանանից Հայաստան մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմս, «Զվարթնոց» օդանավակայանից Երևան փոխադրում։

Յուրաքանչյուր բարերարի տրամադրվում է իր հովանավորած անձի կոնտակտային տվյալները:

Հավելյալ մանրամասնությունների համար խնդրում ենք զանգահարել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374)-10-54 53 69։

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել հալեպահայերին, կարող են փոխանցումներ կատարել առցանց ( https://aleppo-ngo.org/donate/online-transfer/ ) կամ կազմակերպության հաշվեհամարներին՝ https://aleppo-ngo.org/donate/bank-transfers/ ․

Հարգանքով՝
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ