Մանկապատանեկան ակումբի սաները պատրաստվում են կանանց միջազգային օրվան

2018թ. փետրվարի 17-ին սիրիահայ մանուկները հանդիպեցին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում (ՀԱԼԷՊ ՀԲՀԿ):

Հանդիպման սկզբին երեխաներն ունկնդրեցին հեքիաթ արաբերեն լեզվով, այնուհետև քննարկեցին մարդկանց կյանքում ջրի և հողի կարևորությունը. ինչը հեքիաթի հիմնական թեման էր:

Այնուհետև երեխաները խաղեր խաղացին և սովորեցին նոր բանաստեղծություններ և երգեր մայրիկների մասին: Ակումբի սաները պատրաստվում են կանանց միջազգային տոնին նվիրված հանդեսի, որը կներկայացնեն մարտ ամսվա ընթացքում:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար: 

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրը՝ Հյուսիսային պողոտա 11 (-1 հարկ)։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։