Մանկապատանեկան խումբը պատկերեց Սուրբ ծննդյան տեսարանը

2018թ. փետրվարի 3-ին սիրիահայ մանուկները «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կրկին համախմբվել էին հերթական մանկապատանեկան հավաքի շուրջ։

Այս շաբաթ մանկապատանեկան խումբը ներկայացրեց երկար սպասված հանդեսը՝ նվիրված Սուրբ ծննդյանը: Ներկայացման ընթացքում երեխաները պատկերեցին Հուսիս ծննդյան տեսարանը և երգեցին հոգևոր երգեր:

Հանդեսի ունկնդիրներն էին մասնակիցների ծնողները, ովքեր վայելեցին ներկայացումը և շնորհակալություն հայտնեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին և  մանկապատանեկան հավաքների պատասխանատուներին իրենց նվիրվածության և ջանքերի համար:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն այսուհետ կլինի Հյուսիսային պողոտա 11 հասցեն (-1 հարկ)։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։