«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Սիրիահայ մանուկները ծանոթացան Երևանի տեսարժան վայրերին
2016թ-ի հուլիսի 22-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվող մանկապատանեկան հավաքների շրջանակում՝ սիրիահայ մանուկները և պատանիները պտույտ կատարեցին Երևան քաղաքի կենտրոնում։
Պտույտի ընթացքում սիրիահայ մանուկները և պատանիները կանգառ կատարեցին տեսարժան վայրերում՝ ծանոթանալով անվանի հայ կոմպոզիտորների և բանաստեղծների կենսագրությանը և գործունեությանը։
Հարկ է նշել, որ «ՀԱԼԷՊ» կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող կրթական-մշակութային ուղղվածություն ունեցող մանկապատանեկան հավաքները կրելով հայրենաճանաչողական բնույթ՝ խրախուսում են Հայաստան տեղափոխված սիրիահայ մանուկներին և պատանիներին ձեռք բերելու գիտելիքներ հայոց պատմության և մշակույթի մասին։