«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում մեկնարկեցին «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները

2016թ-ի հունիսի 28-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում մեկնարկեցին «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքների համար:

Դասընթացը կազմակերպվում է Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի տնտեսական ինտեգրման գործընթացը:

Վերոհիշյալ ծրագրի շրջանակում կնքվել է համաձայնության հուշագիր Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի և «ՀԱԼԷՊ» կազմակերպության միջև: Շուրջ մեկ տարի «ՀԱԼԷՊ» կազմակերպության շահառու սիրիահայ ընտանիքները հնարավորություն են ունենալու մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին՝ ձեռք բերելով Հայաստանում ֆինանսական համակարգի և անձնական ֆինանսների կառավարման հմտությունների վերաբերյալ իմացությունը:

Համագործակցելով Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի հետ՝ «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը նպատակ ունի նպաստել սիրիական քաղաքացիական պատերազմի արդյունքում Հայաստան տեղափոխված սիրիահայերի ինտեգրմանը տնտեսական և ֆինանսական հարաբերություններին, ինչպես նաև խթանել զբաղվածության խնդրի լուծմանը:

Այն սիրահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին և ձեռք բերել կենսական նշանակություն ունեցող գիտելիքներ, թե ինչպես պաշտպանել իրավունքները, ինչպես խնայել՝ ունենալով մեծ ծախսեր և փոքր եկամուտ, ինչպես օգուտ քաղել ֆինանսական ծառայություններից, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 հեռախոսահամարին:

13569937_10201640244845478_2081341539_o 13569926_10201640231445143_1057483638_o 13548908_10201640234445218_1607482780_o 13575538_10201640236325265_572321620_o 13570259_10201640234965231_952972379_o