«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում շարունակվում են ֆինանսների կառավարման մասին անվճար դասընթացները

2016թ-ի սեպտեմբերի 9-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում կազմակերպվել էր «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար հերթական դասընթացը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Դասընթացը կազմակերպվել էր Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր նպատակն էր խթանել Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի տնտեսական ինտեգրման գործընթացը:

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին և ձեռք բերել կենսական նշանակություն ունեցող գիտելիքներ, թե ինչպես պաշտպանել իրավունքները, ինչպես խնայել՝ ունենալով մեծ ծախսեր և փոքր եկամուտ, ինչպես օգուտ քաղել ֆինանսական ծառայություններից, խնդրում ենք զանգահարել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակ՝ 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

img_1406 img_1409