«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և «Մեծն Ներսես» ԲՀԿ-ի միջև համագործակցությունը շարունակվում է

2018 թվականի հունիսի 19-22-ը «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի գրասենյակում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին տրամադրվեց մարդասիրական օգնություն:

Կազմակերպության շահառուներին հատկացվեց «Մեծն Ներսես» ԲՀԿ-ի կողմից տրամադրված սև կտորից հողաթափեր:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Մեծն Ներսես» ԲՀԿ-ին շարունակական համագործակցության և Հայաստանում ապաստանած սիրիահայերին մարդասիրական օգնություն տրամադրելու գործում ներդրում ունենալու համար: