Սիրիահայ ընտանիքներին տրամադրվեց «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ » ԲԿ -ի կողմից տրամադրված օգնությունը

Հունիսի 19-ից հունիսի 21-ը, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («Հալեպ» ՀԿ) տեղի ունեցավ մարդասիրական օգնության բաժանում:

Բարվոք վիճակում գտնվող օգտագործված հագուստը տրամադրել էր «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ » ԲԿ-ն՝  «Հալեպ» ՀԿ-ի կարիքն ունեցող շահառու ընտանիքների համար։

Օգնության տրամադրման շարունակականության ապահովման, համագործակցության և վստահության համար «Հալեպ» ՀԿ-ն իր խորին երախտիքն է հայտնում « Ֆոքս օն չիլդրեն նաու,ինկ» ԲԿ-ին։