«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը մասնակցեց «Երազանքների քաղաք» ցուցահանդես-փառատոնին

Հունիսի 1-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը մասնակցեց Միջազգային Գործարար Կապերի Աջակցման խորհրդի և «Ջի ԷՄ ՋԻ մեդիա գրուպ»-ի կազմակերպած «Երազանքների քաղաք» ցուցահանդես-փառատոնին:

Հյուսիսային պողոտայում կազմակերպված ցուցահանդես-փառատոնը կրում էր բարեգործական բնույթ: Միջոցառման ընթացքում մի շարք անապահով ընտանիքների տրամադրվեց ֆինանսական և կենցաղային աջակցություն: Իսկ բացօթյա տաղավարներում մասնակից կառույցները ցուցադրեցին իրենց ապրանքները:

«ՀԱԼԷՊ» կազմակերպության ներկայացուցիչները՝ սիրիահայ կանայք, հանդես գալով առանձին տաղավարներով՝ հնարավորություն ունեցան հանրությանը ներկայացնելու իրենց ձեռագործ աշխատանքները:

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունն իր խորին շնորհակալությունն է «Ջի ԷՄ ՋԻ մեդիա գրուպ»-ին՝ շարունակական համագործակցության համար:

13350362_1720490461566130_7703583092274418556_o13339576_1181961351838228_5261126666480448643_n13322002_1181961811838182_7728201497977127843_n 13327643_998699666892467_6202520789134629898_n13335650_998699833559117_1195180305038399198_n