Աշխատանքային իրավունքի և մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ հանդիպում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

Մայիսի 25-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՄԱԿ ՓԳՀ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում փախստականների ընդունման բարելավում և մտահոգության առարկա հանդիսացող անձանց ինտեգրման խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում Սիրիայից տեղահանված անձանց համար «Աշխատանքի իրավունք», «Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը ՀՀ-ում» և «Մտավոր սեփականության պաշտպանությունը ՀՀ-ում» թեմաներով:

Հանդիպմանը ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան «ՀԱԼԷՊ» կազակերպության ներկայացուցիչ Հայասա Թահմազյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ Հասմիկ Խաչատրյանը։

Տեղեկատվական հանդիպման մասնակից սիրիահայերին Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներ Հասմիկ Խաչատրյանը և Նարե Հարությանը ծանոթացրեցին ՀՀ-ում փախստականների աշխատանքի իրավունքին և աշխատանքային ինտեգրմանը նպաստող ծրագրերին։ Իսկ հրավիրված բանախոս ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը ներկայացրեց աշխատանքային հարաբերությունների կարգավորումը ՀՀ-ում և գիտելիքներ փոխանցեց աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

Բանախոսությամբ հանդես եկավ նաև փորձագետ Մարինե Ֆիդանյանը և ներկայացրեց մտավոր սեփականության պաշտպանությունը ՀՀ-ում։

Տեղեկատվական հանդիպման մասնակից սիրիահայերը հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու և համապատասխան տեղեկատվություն ստանալու իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։

13277938_10204847449586072_1665940447_n13275705_10204847449266064_1672522862_n13288858_10204847439025808_513425695_n13278204_10204847441425868_1465443641_n13282118_10204847440825853_1924121739_n13293044_10204847445865979_2971065_nimage (7)image (5)image (3)