Շարունակվում են «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

Ս/թ․ սեպտեմբերի 7-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կազմակերպվեց «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթաց սիրիահայ ընտանիքների համար: Վերջինս իրականացվում է Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Դասընթացի նպատակն է  նպաստել Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքների ֆինանսական կրթմանը, ՀՀ-ում գործող ֆինանսական համակարգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և խթանել սեփական դրամական միջոցների արդյունավետ կառավարմանը։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին և ձեռք բերել կենսական նշանակություն ունեցող գիտելիքներ, թե ինչպես պաշտպանել իրավունքները, ինչպես խնայել՝ ունենալով մեծ ծախսեր և փոքր եկամուտ, ինչպես օգուտ քաղել ֆինանսական ծառայություններից, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

 

img_1347 img_1351IMG_1358