«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթաց

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ․ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթաց սիրիահայ ընտանիքների համար:
Դասընթացի մասնակիցները ծանոթացան Հայաստանում գործող ֆինանսական համակարգին և ձեռք բերեցին գիտելիքներ անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ։

Հիշեցնենք՝ դասընթացը կազմակերպվում է Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի տնտեսական ինտեգրման գործընթացը:

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին և ձեռք բերել կենսական նշանակություն ունեցող գիտելիքներ, թե ինչպես պաշտպանել իրավունքները, ինչպես խնայել՝ ունենալով մեծ ծախսեր և փոքր եկամուտ, ինչպես օգուտ քաղել ֆինանսական ծառայություններից, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

14233801_10201912567253368_1060053261_o