«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կազմակերպվում են անվճար դասընթացներ ֆինանսների կառավարման մասին

2016թ-ի սեպտեմբերի 2-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում կազմակերպվել էր «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար հերթական դասընթացը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Դասընթացը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ծանոթանալու ՀՀ-ում գործող ֆինանսական համակարգին և գիտելիքներ ձեռք բերել անձնական ֆինանսաների կառավարման մասին:

Հիշեցնենք՝ դասընթացը կազմակերպվում է Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի տնտեսական ինտեգրման գործընթացը:

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացին և ձեռք բերել կենսական նշանակություն ունեցող գիտելիքներ, թե ինչպես պաշտպանել իրավունքները, ինչպես խնայել՝ ունենալով մեծ ծախսեր և փոքր եկամուտ, ինչպես օգուտ քաղել ֆինանսական ծառայություններից, խնդրում ենք զանգահարել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակ՝ 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

 

14191868_10201894343517786_281773718_o 14191741_10201894343917796_1905297774_o 14164114_10201894345877845_21719499_o