«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․Շարունակվում են անվճար ֆինանսական դասընթացներ սիրիահայ ընտանիքների համար

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը շարունակելով համագործակցությունը Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի հետ՝ 2016թ-ի օգոստոսի 19, 24 և 25-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացրեց «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներ Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքների համար։

Թվով 76 սիրիահայեր հնարավորություն ունեցան ձեռք բերելու նորանոր գիտելիքներ ՀՀ-ի ֆինանսական համակարգի մասին և հմտանալու անձնական ֆինանսների կառավարման՝ մասնավորապես մեծ ծախսերը և փոքր եկամուտները կառավարելու հարցում։

Հիշեցնենք՝ այն սիրահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին և ձեռք բերել կենսական նշանակություն ունեցող գիտելիքներ, թե ինչպես պաշտպանել իրավունքները, ինչպես խնայել՝ ունենալով մեծ ծախսեր և փոքր եկամուտ, ինչպես օգուտ քաղել ֆինանսական ծառայություններից, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 հեռախոսահամարին: