ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցչի այցը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ

2015թ-ի հոկտեմբերի 27-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպություն այց էր կատարել ՀՀ-ում Ֆրանսիայի հանրապետության դեսպանության Համագործակցության և Մշակույթի բաժնի համալսարանների, ձեռնարկությունների և նորարարությունների հարցերով կցորդ տիկին Նանե Մալեկ-Ստանիանսը:

Այցի շրջանակում տիկին Մալեկ-Ստանիանսը հանդիպեց «ՀԱԼԷՊ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ կազմակերպության փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Պայթարյանի:

Կազմակերպության ներկայացուցիչ Նաիրա Մարգարյանը մանրամասնորեն ներկայացրեց «ՀԱԼԷՊ» կազմակերպության գործունեությունը, ընթացիկ ծրագրերը:

Ծանոթանալով տարված աշխատանքներին՝ տիկին Մալեկ-Ստանիանսը գոհունակություն արտահայտեց կարճ ժամանակում կազմակեպության կողմից իրականացված լայնածավալ և բազմաբովանդակ գործունեության վերաբերյալ: