«Global Hope» միջազգային ցանցի հիմնադիր նախագահ Հալ Ջոնեսի այցը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ

2015թ-ի հոկտեմբերի 7-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում «Global Hope» միջազգային ցանցի հիմնադիր նախագահ Հալ Ջոնեսի, կամավորական ծրագրերի ղեկավար Վազգեն Մելքոնյանի և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր մարմնի ներկայացուցիչների միջև:

Հանդիպման ընթացքում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը մանրամասն ներկայացրեց կազմակերպության գործունեությունը՝ իրականացված և ընթացիկ ծրագրերը: Քննարկվեցին երկու կազմակերպությունների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները:

Այցի շրջանակում «Global Hope» միջազգային ցանցի ներկայացուցիչները հանդիպում ունեցան նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի շահառու կարիքավոր սիրիահայ ընտանիքների հետ: