Երրորդ բնակարանամուտը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի շրջանակում

2015թ-ի հոկտեմբերի 6-ին Սիրիայից Հայաստանում հաստատված Գրիգոր Ստեփանյանի երեք անդամներից բաղկացած ընտանիքը «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի շրջանակում առանց վարձավճարի, սահմանված պայմաններով ստացավ բնակարան։

Ինչպես մյուս բնակարանամուտների դեպքում, այնպես էլ այս բնակարանամուտ իրենց ներկայությամբ պատվել էին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր մարմնի ներկայացուցիչները և ծրագրի բարերարուհի տիկին Անժել Չեմբերջյանը։

Շնորհավորելով Ստեփանյանների ընտանիքին ծրագրում ներառվելու համար՝  «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը մաղթեց, որ այս հնարավորությունը որպես խթան Մայր Հայրենիքում հաստատման համար՝ նպաստի ընտանիքի բարօրությամբ լեցուն ապագա կերտելուն։

Սիրիահայ ընտանիքին նոր բնակարանի բանալիներն հանձնեց «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի բարերարուհի տիկին Անժել Չեմբերջյանը։

Հիշեցնենք՝ «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի նպատակն է կասեցնել Հայաստանից սիրիահայերի արտագաղթելու հրատապ երևույթը` շեշտը դնելով սիրիահայությանը Մայր գաղութի՝ Հալեպին մոտ պահելու անհրաժեշտության վրա։

Ծրագիրն իրականցվում է բարերարների նյութական աջակցությամբ, ովքեր, գնելով բնակարաններ Հայաստանում, առանց վարձավճարի, սահմանված պայմաններով  տրամադրում են բնակարանները կարիքավոր սիրիացի ընտանիքներին:

Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը տրամադրում է կահույք ձեռք բերված նոր բնակարանների համար: