«Մարդու իրավունքներ» թեմայով աշխատանքային հանդիպում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունն իր գործունեության շրջանակներում մեծապես ուշադրություն է հատկացնում Հայաստանում բնակվող սիրիահայ երիտասարդների ակտիվ ներգրավածությանը քաղաքացիական կյանքում։

Իր գործունեության ընթացքում կազմակերպությունը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք ծառայել են հարթակ սիրիահայ երիտասարդների ներուժի վերհանման, քաղաքացիական հասարակությունում ակտիվ մասնակցության և ինքնաիրացման համար։

Շարունակելով իր նախանշված առաքելությունը՝ ապրիլի 27-ին «ՀԱԼԷՊ»  հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր Մարդու իրավունքներ թեմայով աշխատանքային հանդիպում սիրիահայ երիտասարդների հետ։ Հանդիպումն իրականացվեց «ՀԱԼԷՊ»  կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Աշխատանքային հանդիպումը վարեցին ԱՄՆ-ում «ՀԱԼԷՊ» կազմակերպության գործադիր մարմնի անդամ, արտաքին կապերի և խորհրդատվական բաժնի ղեկավար Սարգիս Բալխյանը և քաղաքագետ Սաղաթել Բասիլը։

Հանդիպման մասնակից թվով 60 սիրիահայ անձիք հնարավորություն ունեցան ծանոթանալու մարդու իրավունքների  հիմնարար դրույթներին և ձեռք բերեցին գիտելիքներ մարդու իրավունքների համատեքստում կարևորագույն թեմաների վերաբերյալ։

13081582_10209295573088972_1355481180_n 13082063_10209295573728988_1073945583_n 13090789_10154348879136412_875117315_o 13115480_10209295573608985_1043055454_n 13120919_10154348875936412_201062243_o 16040047 16040054 16040060 16040064                                                  13115806_10209295571928943_362114743_n