«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում ապրիլ ամիսն ավարտվեց մարդասիրական օգնության հատկացմամբ

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը ապրիլի 26-ին և 29-ին շարունակեց մարդասիրական օգնության տրամադրումը Հայաստան տեղափոխված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին:

Նոր հագուստի, խաղալիքների և հիգենիկ պարագաների օգնության տրամադրումը սիրիահայ ընտանիքներին հնարավոր է դարձել Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի շնորհիվ:

Հարկ է նշել, որ «ՀԱԼԷՊ» կազմակերպության կենտրոնում ապրիլ ամսին շարունակաբար տրամադրվեց Վորլդ Վիժն Հայաստանի կողմից հատկացված օգնությունը սիրիահայ ընտանիքներին:

12986318_10153828536113153_1939024783_o (1)