«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում տրամադրվեց «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից հատկացված օգնությունը

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հետ շարունակաբար համագործակցելու շնորհիվ 2016թ-ի հունիսի 6-ին մարդասիրական օգնություն տրամադրեց Հայաստանում հաստատված կարիքի մեջ գտնվող սիրիահայ ընտանիքներին: Վերջիններիս հատկացվեց տարատեսակ հագուստեղեն:

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ սիրիական պատերազմի միջով անցած և Հայաստանում ապաստան գտած կարիքավոր սիրիահայ ընտանիքներին շարունակաբար մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

13518174_10201636316067261_1090627340_o

 13570005_10201639315742251_676871911_o