Մարդասիրական օգնություն «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի շահառուներին

2015թ-ի դեկտեմբերի 24-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության շահառուներին տրամադրվեցին մարդասիրական օգնության փաթեթներ։

Օգնության տրամադրումը հնարավոր դարձավ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և մի շարք անհատ բարերարների շնորհիվ։

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում օժանդակություն ցուցաբերած կառույցներին և անհատներին՝ ձմեռնամուտին տրամադրված օգնության համար։