«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Շարունակվում է մարդասիրական օգնության տրամադրումը սիրիահայ ընտանիքներին

2016թ-ի հունիս 24-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում շարունակվեց մարդասիրական օգնության տրամադրումը Հայաստանում ապաստան գտած կարիքավոր սիրիահայ ընտանիքներին:

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունը համագործակցելով տեղական և միջազգային բարեգործական կազմակերպությունների հետ՝ պարբերաբար տրամադրում է մարդասիրական օգնություն կազմակերպությունում գրանցված շուրջ 1560 սիրիահայ կարիքավոր ընտանիքներին՝ ավելի քան 5100 անհատներին:

Ելնելով վերոհիշյալից՝ «ՀԱԼԷՊ» կազմակերպությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում այն կառույցներին, որոնք իրենց գործունեության շրջանակում համակ ուշադրություն ցուցաբերելով Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքների կարիքներին՝ փորձում են հնարավորությունների սահմաններում աջակցել սիրիահայ ընտանիքների առջև ծառացած խնդիրների լուծմանը:

13518067_10201639322502420_2048166043_o 13517906_10201639321942406_1106552038_o 13556109_10201639322702425_793594722_o