Մարդասիրական օգնություն «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի շահառու ընտանիքներին

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը տարին սկսեց իր շահառու ընտանիքներին մարդասիրական օգնություն ցուցաբերելով։

2016թ-ի հունվարի 14-ին կազմակերպության թվով 80 շահառու ընտանիքների տրամադրվեցին հագուստ, ձմեռային կոշիկներ, իսկ մանուկներ ունեցող ընտանիքներին հատկացվեցին նաև խաղալիքներ։

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում այն կառույցներին, որոնք կանգնելով կազմակերպության կողքին՝ իրենց աջակցությունն են ցուցաբերում Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքներին։