«ՀԱԼԷՊ» կազմակերպությունում հյուրընկալվել էր Խաչիկ Մուրադյանը

Մայիսի 15-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանն իր այցով պատվել էր Ռաթջերսի համալսարանի Ցեղասպանագիտության և Մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի Հայոց ցեղասպանության գծով ուսումնասիրությունների համակարգող Խաչիկ Մուրադյանը ։

Այցի շրջանակում «ՀԱԼԷՊ» կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը համապարփակ տեղեկատվություն տրամադրելով կազմակերպության գործունեության մասին՝ ներկայացրեց ընթացիկ ծրագրերը՝ ուղղված սիրիահայ համայնքի կայացմանը Հայաստանում:

Պարոն Մուրադյանը հնարավորություն ունեցավ նաև այցելելու «ՀԱԼԷՊ» կազմակերպության «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ անձանց կետրոն և տեղում մանրամասնորեն ծանոթանալու տարվող աշխատանքներին:

Պրն. Մուրադյանի այցը նաև համընկել էր «ՀԱԼԷՊ» կազմակերպությունում անցկացվող արևմտահայերենի դասընթացին, որի շրջանակում նա նաև հանդիպեց դասընթացավարներին և արևմտահայերեն սովորող սիրիահայ մանուկներին:

Հանդիպման ավարտին բարձր գնահատելով Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս «ՀԱԼԷՊ» կազմակերպության կողմից տարվող ջանքերը՝ ուղղված սիրիահայ համայնքի կայացմանը Հայրենիքում՝ պարոն Մուրադյանը իր երախտիքի խոսքը հայտնեց կազմակերպության գործադիր մարմնի ներկայացուցիչներին և կազմակերպությանը մաղթեց հաջողություններ իր Աստվածահաճո գործունեությունում:

 13214940_10201485448855675_2100188923_o 13224256_10201485449655695_570280638_o