Հանդիպում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր անդամ Սարգիս Բալխյանի հետ

2015թ-ի դեկտեմբերի 5-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ, արտաքին կապերի և խորհրդատվական բաժնի ղեկավար Սարգիս Բալխյանը հանդիպում ունեցավ կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչների և երիտասարդաց խորհրդի անդամների հետ։

Պարոն Բալխյանն անդրադառնալով կազմակերպության ընթացիկ գործունեությանը՝ ներկայացրեց ԱՄՆ-ում «ՀԱԼԷՊ» կազմակերպության ներկայացուցիչների կողմից տարվող աշխատանքները, նախաձեռնությունները, նշանակալի ձեռքբերումները։

Ինչպես նաև իր խոսքում ևս մեկ անգամ կարևորեց կազմակերպության «Հյուրընկալէ Ընտանիք Մը» և «Որդեգրէ Ընտանիք Մը» ծրագրերի խթանումը։

Ներկայացվեց նաև կազմակերպության առաջիկա ծրագրերը։