«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում հյուրընկալվել էր ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը ս/թ. սեպտեմբերի 10-ին բացառիկ հնարավորություն էր ընձեռել Հայաստանում հաստատված սիրիահայ երիտասարդներին՝ հանդիպելու Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին։

Հանդիպումը կազմակերպվել էր «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» ծրագրի շրջանակում։

«Մարդու իրավունք, երիտասարդների դերը, երիտասարդական նախաձեռնությունների ազդեցությունը տարբեր երկրներում» թեմայի համատեքստում արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին հանդիպման ներկաներին ներկայացրեց Հնդկաստանում առկա հնարավորությունները երիտասարդների համար, ինչպես նաև տեղեկություն տրամադրեց Հնդկաստանում գործող Մարդու իրավունքների մասին:

Հանդիպումը կրելով ոչ ֆորմալ բնույթ՝ սիրիահայ երիտասարդներին հնարավորություն տվեց տարատեսակ հարցադրումներ ուղղել մեծարգո դեսպանին և ստանալ համարժեք պատասխաններ:

Հիշեցնենք՝ 2015թ-ից «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության ֆինանսավորմամբ իրականացնում է «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել սիրիահայ երիտասարդների սոցիալ-մշակութային, հոգևոր, ֆիզիկական, կրթական և գիտական զարգացմանը:

14315686_10201924633235010_450319427_o14303835_10201924634435040_1920801634_o14273436_10201924634835050_1186440811_o14303913_10201924639835175_1068906214_o14315871_10201924643675271_1534786075_o