Միջինքի միջոցառում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

2016թ-ի մարտի 1-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կանանց հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Միջինքի տոնակատարություն։

«ՀԱԼԷՊ» կազմակերպության անունից ներկաներին ողջունեց և բարեմաղթանքներ հղեց հանձնախմբի անդամ Շուշան Կարապետյանը։

Կանանց հանձնախումբը ջանացել էր հետաքրքիր խաղերով և երգերով հիշարժան օր պարգևել տոնակատարության մասնակիցներին։ Իսկ միջոցառման սեղանները զարդարված էին պահքի տարատեսակ ուտեստներով։

Տոնակատարության մասնակիցների համար նվերներ էր պատրաստել կազմակերպության գործադիր մարմնի ներկայացուցիչ Սիլվա Գաբլանյանը։

Հիշեցնենք՝ Միջինքը կիսում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նախորդող 48 ­օրյա Մեծ պահքը: