«Հնագույն ժամանակներից դեպի արդիականություն» Երկրորդ աշխատանքային հանդիպում

2015 թվականի հոկտեմբերի 20-ին, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը կմեկնարկի «Ավանդական ասեղնագործություն՝ հնագույն ժամանակներից դեպի արդիականություն» աշխատանքային սեմինարի երկրորդ հանդիպումը, որը իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (ԳՄՀԸ) «Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար» ծրագրի շրջանակում։

Ծրագրի հիմնական նպատակն է՝ բարելավել սիրիահայ մասնագետների և ծրագրի անմիջական շահառուների բարեկեցությունը, ինչպես նաև նպաստել հայկական ավանդական ասեղնագործության տարածմանը։

Աշխատանքային հանդիպումը կներկայացնի Մարաշի ասեղնագործությունը իր ողջ բազմազանությամբ, հարստությամբ, նկարազարդումներով, նախշերով և առանձնահատկություններով։ Աշխատանքային հանդիպումը կվարի Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան արվեստի ակադեմիայի ղեկավար, նկարիչ` Հրազդան Թոքմաջյանը։

Ավելի քան 50 մասնակից, մասնավորապես ծրագրի անմիջական շահառու կանայք, ԳՄՀԸ, «ՀԱԼԷՊ» կազմակերպության աշխատակազմը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և ուսանողները կմասնակցեն աշխատանքային սեմինարին։ Աշխատանքային երկրորդ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օր, հոկտեմբերի 20-ին, ժամը 16։00-ին, «ՀԱԼԷՊ» կազմակերպության նորաբաց կենտրոնում (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Վարդանանց փակուղի 8; տարածք 3)։