Մարդասիրական օգնություն «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության կողմից

2018 թվականի մայիսի 15-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի գրասենյակում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին տրամադրվեց մարդասիրական օգնություն:

Կազմակերպության շահառուներին հատկացվեց «Մեծն Ներսես» ԲՀԿ-ի կողմից տրամադրված սև կտորից հողաթափեր:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Մեծն Ներսես» ԲՀԿ-ին շարունակական համագործակցության և Հայաստանում ապաստանած սիրիահայերին մարդասիրական օգնություն տրամադրելու գործում ներդրում ունենալու համար: